Մատչելի հղումներ

Զեկույց. «ԱՄՆ-ի անվտանգության ապահովման դաշտում դեռևս շատ բացեր կան»


Զեկույց. «ԱՄՆ-ի անվտանգության ապահովման դաշտում դեռևս շատ բացեր կան»
Զեկույց. «ԱՄՆ-ի անվտանգության ապահովման դաշտում դեռևս շատ բացեր կան»

«ԱՄՆ-ում ահաբեկիչների կողմից 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված հարձակումից տասը տարի անց երկիրը դեռևս չի դարձել այնքան ապահով և անվտանգ, որքան այն պետք է դառնար»:

Այս հայտարարությունն արվել է ահաբեկչական հարձակման հետաքննությունն իրականացրած հանձնաժողովի նախկին նախագահի կողմից հրապարակված զեկույցում:

Զեկույցում նշվել է, որ չնայած վերջին տասնամյակում գրանցվել են զգալի դրական փոփոխություններ, սակայն երկրի անվտանգության ապահովման մեջ դեռևս շատ բացեր կան:

«Ուոլ Սթրիտ Ջորնալ» ամերիկյան պարբերականի փոխանցմամբ, 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված հարձակումը հետաքննող հանձնաժողովի նախկին նախագահ և Նյու Ջերսի նահանգի նախկին նահանգապետ Թոմ Քինը հայտնել է, որ որոշ դեպքերում բացերը «պարզապես ակնհայտ» են:

Մասնավորապես, զեկույցում նշվել է, որ երկրի օդանավակայանները մնում են «չափազանց խոցելի», և կոչ է արվում բարելավել պայթուցիկ սարքերի հայտնաբերման եղանակները:

Զեկույցում ասվում է նաև, որ անհրաժեշտ է բարելավել հաղորդակցումը Միացյալ Նահանգներում գործող արտակարգ իրավիճակների տարբեր ծառայությունների միջև:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետաքննությունն իրականացրած հանձնաժողովի նախկին նախագահի կողմից հրապարակված զեկույցում մտահոգություն է արտահայտվել նաև հետախուզական տվյալների հավաքման և ահաբեկիչների հայտնաբերման քաղաքականությամբ ու քաղաքացիական ազատությունների պահպանմամբ: Զեկույցում մտահոգություն է արտահայտվել նաև համակարգչային անվտանգության ապահովության վիճակով և նշվել, որ Միացյալ Նահանգներում գնալով ահաբեկիչ ավելի հաճախ են դառնում անձինք, որոնք գործում են միայնակ` այսպես կոչված «միայնակ գայլերը»:

Զեկույցը նշել է սակայն որոշ դրական միտումներ, որոնց թվում է ավիաընկերությունների ուղևորների զննման եղանակների բարելավումը և կառավարական գործակալությունների միջև տեղեկատվության փոխանակման ոլորտում արձանագրված առաջընթացը:

ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի զեկույցում նշվել է մի քանի հաջողությունների մասին, և որ ԱՄՆ-ի վարչակազմը մշտապես հետևում է անվտանգության և ապահովության բարելավման ներդրման հնարավորություններին: Քարնիի համաձայն, Միացյալ Նահանգները պատրաստ է պայքարել երկրին սպառնացող «ալ-Քայիդա»-ի և ահաբեկչական այլ կազմակերպությունների դեմ:

XS
SM
MD
LG