ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի ոստիկանության համաձայն, նահանգի ավագ դպրոցների մեկում դանակով զինված մի աշակերտ վնասվածքներ է հասցրել դպրոցում սովորող 19 այլ աշակերտի, ինչպես նաև մեկ մեծահասակի:
Նահանգի իշխանությունների համաձայն սակայն, բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել Փենսիլվանիայի Փիթսբուրգ քաղաքի Մերիսվիլ արվարձանի Ֆրանկլինի անվան տարածաշրջանային ավատ դպրոցում ոչ թե դանակահարության, այս դպրոցում առաջ եկած խուճապի պատճառով:
Տեղի հիվանդանոցի պաշտոնյաների փոխանցմամբ, դպրոցում վնասվածքներ ստացած անձանցից չորսի վիճակը կյանքին սպառնացող է գնահատվում:
Դպրոցում տեղի ունեցած դանակահարության պատճառով մարմնի տարբեր մասերի լուրջ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել յոթ մարդ:
Նահանգի ոստիկանությունը տեղեկացրել է, որ դանակահարություն իրականացրած 16-ամյա կասկածյալը ձերբակալվել է: