Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նոր դիրքորոշումը փախստականների հարցի շուրջ


A migrant woman covers her face as she sits on her bed at a first registration point for refugees in Neu Isenburg, Germany, Sept. 11, 2015.

ԱՄՆ-ն հայտարարել է, որ գալիք տարում պատրաստ է ընդունել առնվազն 10 000 փախստական Սիրիայից և ավելացնել մարդասիրական աջակցությունը նրանց, ովքեր փախուստի են դիմում Սիրիայի բռնություններից:

ԱՄՆ-ը սիրիացի մոտ 15ՕՕ փախստական է ընդունել Սիրիայում ավելի քան չորս տարի առաջ քաղաքացիական պատերազմի բռնկումից ի վեր։ Հինգշաբթի ԱՄՆ-ը հայտարարել է, որ նախատեսում է 10 000 փախստական ընդունել այդ երկրից: Ըստ Սպիտակ Տան խոսնակ Ջոշ Էրնսթի՝ նախագահ Բարաք Օբաման համաձայնել է հոկտեմբերից թույլ տալ փախստականների մուտքը Միացյալ Նահանգներ. «Նախագահը հրահանգել է իր թիմին՝ հաշվի առնել, թե ինչպես կարող ենք ավելացնել մեր օգնությունը: Եվ ԱՄՆ-ը հաստատ կարող է ավելի շատ փախստականների ընդունել Սիրիայից»:

Եվրոպայում մարդասիրական ճգնաժամի լուծմանը աջակցելու առումով Սպիտակ Տունը խիստ ճնշման տակ էր հայտնվել: Սպիտակ տան հայտարարությունը հրապարակվեց, երբ գաղթականության հոսքը դեպի Եվրոպա մեծ ալիքի է վերածվում։

Ստամբուլում հավաքված սիրիացի երեխաները ևս պնդում են, որ իրենց ծնողների հետ միասին մեկնելու են Եվրոպա. «Մենք այստեղ մնում ենք Սիրիայում պատերազմի պատճառով: Սակայն հենց պատերազմը ավարտվի, մենք վերադառնալու ենք: Ապստամբները կռվում են այնտեղ, ահա ինչու ենք մենք այստեղ: Ստիպված ենք ապրուստի համար թաշկինակներ վաճառել այստեղ: Ապրում ենք Ստամբուլի մի լքված խանութում: Ես եղբայր ունեի։ Նա սպանվեց պատերազմում։ Մենք փախանքք, անցանք սահմանը, քանի որ ապստամբները սպանում են բոլորին այնտեղ», - ասում է Ստամբուլում դեգերող սիրիացի աղջնակը:

Սակայն Եվրոպան միանշանակ գրկաբաց չէ ընդունելու բոլոր փախստականներին:

Տիգրան Մարտիրոսյան

XS
SM
MD
LG