ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիք Հոլդները երկուշաբթի օրը կներկայացնի մի շարք բարեփոխումներ, որոնք կնվազեցնեն առանց բռնի ուժի կիրառման ոչ ծանր հանցագործությունների համար նախատեսված պատժաչափերը:
Հոլդերը երկուշաբթի օրը կանդրադառնա երկրում 1980-ականներին թմրանյութերի հետ պայքարի ընթացքում ընդունված օրենսդրությունն ուժի մեջ դնելու ժամանակից կիրառվող նվազագույն պարտադիր պատժաչափերին, որոնցով հինգ տարվա ազատազրկում է նախատեսվում թմրանյութերի որոշակի քանակություն պահելու մեղադրանքներով, օրինակ՝ 100 գրամ հերոին, 500 գրամ կոկաին կամ 100 կիլոգրամ մարիխուանա, առաջին անգամ ձերբակալվածների համար: Նման անձանց նկատմամբ այս օրենսդրությամբ նախատեսվում է տասը տարվա ազատազրկման առավելագույն պատժաչափ:
ԱՄՆ-ի գլխավոր դատախազի համաձայն, նման իրավախախտում թույլ տված անձանց փոխարենը կտրվեն այնպիսի պատժաչափեր, որոնք «ավելի լավ կհամապատասխանեն յուրաքանչյուրի վարքին»: Հոլդերի համաձայն, ներկա համակարգը չափազանց մեծ թվով ամերիկացիների է գցում աղքատության և բանտարկությունների շրջանի մեջ:
Միացյալ Նահանգների բանտերի դաշնային համակարգում ներկայում պատիժ է կրում ավելի քան 219 հազար բանտարկյալ, որոնցից 47 տոկոսը դատապարվել է թմրանյութերի հետ կապված հանցագործություններ կատարելու համար:
Էրիք Հոլդերը կկարգադրի դաշնային դատախազությանը մշակել ուղենիշներ, որոնք կսահմանեն, թե որ դեպքերում հանցագործությունների կապակցությամբ հնարավոր կդառնա կիրառել նահանգային և տեղական մակարդակի մեղադրանքներ, իսկ որ հանցագործությունները պետք է շարունակեն դասակարգվել որպես դաշնային մակարդակի հանցագործություններ:
Նա նաև կսատարի ԱՄՆ-ի Կոնգրեսում գործադրվելիք ջանքերը՝ ուղղված թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար ձերբակալված ամբաստանյալների գործերում դատավորներին վճիռ կայացնելու առավել մեծ հնարավորություն տրամադրելուն:
ԱՄՆ-ի գլխավոր դատախազի համաձայն, բարեփոխումների միջոցով Միացյալ Նահանգների պետական բյուջեն կխնայի մի քանի միլիարդ դոլար կազմող գումարներ: