Մատչելի հղումներ

Հանրապետական Դենիելսն իր թեկնածությունը չի առաջադրի 2012 նախագահական ընտրություններում


Միթչ Դենիելս
Միթչ Դենիելս

Ինդիանա նահանգի նահանգապետ Միթչ Դենիելսը էլեկտրոնային ուղերձով կիրակի օրը հայտնել է հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում ընտանեկան պատճառներով իր թեկնածությունը չառաջադրելու մասին։

Մինչդեռ Դենիելսը հանել է իր թեկնածությունը, հանրապետական մեկ այլ թեկնածու է հանդես եկել նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելու մասին հայտարարությամբ։

«Godfather's pizza» ցանցի քիչ հայտնի նախկին գործադիր տնօրեն Հերման Քեյնը Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում շաբաթ օրն իր կողմնակիցներին ուղղված «հետ ենք վերցնելու մեր երկիրը» հայտարարությամբ է հանդես եկել։

«Թեյախմության կուսակցության» կողմից սատարվող 65-ամյա Քեյնը, որն այժմ ռադիոհաղորդում է վարում, պետական պաշտոն երբեք չի զբաղեցրել։ Քեյնը մեկ անգամ՝ 2004 թվականին մասնակցել և պարտվել է ԱՄՆ-ի Սենատում Ջորջիա նահանգից սենատորի ընտրություններում։

Քեյնը և հանրապետական մի քանի այլ թեկնածու արդեն հայտնել են նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրելու ցանկության մասին, սակայն մի քանի հանրապետական դեռևս քննարկում են այս հնարավորությունը։

XS
SM
MD
LG