ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Էշթոն Քարտերը, արձագանքելով Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքերի կիրառմամբ «տոտալ պատերազմ» վարելու սպառնալիքներին, խոստացել է, որ Հարավային Կորեային հասանելի կլինեն Միացյալ Նահանգների «միջուկային անձրևանոցի» բոլոր միջոցները։
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում այս երկրի պաշտպանության նախարարի հետ երկուշաբթի օրն անցկացված բանակցություններից հետո Քարտերը հայտնել է լրագրողներին, որ Փխենյանի կողմից անցկացված հրթիռային և միջուկային փորձարկումները, ինչպես նաև կանխարգելիչ միջուկային հարվածներ հասցնելու վերջերս կատարված սպառնալիքները չեն «փափկացնելու» տրամադրվածությունը մեկուսի և աղքատացած այս երկրի նկատմամբ:
Քարտերը շեշտել է, որ Փխենյանի կողմից արվող սպառնալիքների միակ ազդեցությունն այն է, որ միջազգային հանրությունը տրամադրվել է Հյուսիսային Կորեայի դեմ:
ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարն ասել է, որ Վաշինգտոնը կշարունակի ինտեգրել Հարավային Կորեայի ուժերի հետ ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունները և ավելացնել կործանիչ ցամաքային հրթիռների թիվը ԱՄՆ-ի Ալյասկա նահանգում: