Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի հավաքականի լողորդը պատմական ռեկորդ է սահմանել


A Sikh youth performs an act of fire as he displays martial art skills during a religious procession on the eve of birth anniversary of Guru Ram Das in Amritsar, India. Ram Das was the fourth of the ten gurus of Sikhism.
A Sikh youth performs an act of fire as he displays martial art skills during a religious procession on the eve of birth anniversary of Guru Ram Das in Amritsar, India. Ram Das was the fourth of the ten gurus of Sikhism.
ԱՄՆ-ի հավաքականի լողորդ Մայքլ Ֆելփսին հաջողվել է սահմանել նոր ռեկորդ՝ գերազանցելով Օլիմպիական խաղերի պատմության մեջ ամենանշանակալից ռեկորդներից մեկը:

Լոնդոնում անցկացվող Օլիմպիական խաղերի ընթացքում Ֆելփսը, նվաճելով ևս երկու մեդալ, 19-ի է հասցրել իր կողմից նվաճված օլիմպիական մրցանակների թիվը:

Լողորդը երեքշաբթի օրը արծաթե մեդալ էր նվաճել 200 մետր «բաթերֆլայ» ոճում, իսկ 4x200 մետր ազատ ոճի էստաֆետում` ոսկե մեդալ՝ թիմակիցներ Ռայան Լոչտի, Կոնոր Դվայեր և Ռիքի Բերենսի հետ միասին:

Այս էստաֆետում երկրորդ տեղը զբաղեցրել են Ֆրանսիայի, երրորդը՝ Չինաստանի հավաքականները:

Նվաճած օլիմպիական մեդալների թվի նախկին ռեկորդը պատկանում էր Խորհրդային Միության թիմի մարմնամարզուհի Լարիսա Լատունինային:

200 մետր «բաթերֆլայ» ոճում ոսկե մեդալ է նվաճել Հարավային Աֆրիկայի հավաքականի լողորդ Չադ Լե Քլոսը, իսկ բրոնզե մեդալը՝ ճապոնացի լողորդ Տակեշի Մացուդան:

«Բաթերֆլայ» ոճում ոսկե մեդալ շահելու դեպքում Ֆելփսը կարող էր դառնալ օլիմպիական երեք խաղերի ընթացքում նույն ոճում մրցելու համար ոսկե մեդալ շահած տղամարդ առաջին լողորդը:

Կանանց մարմնամարզություն մարզաձևում ԱՄՆ-ի հավաքականը առաջին անգամ՝ 1996 թվականից նվաճել է ոսկե մեդալ:

Նվաճած օլիմպիական մեդալների թվով առաջին դիրքերն են զբաղեցնում Չինաստանի և Միացյալ Նահանգների հավաքականները:
XS
SM
MD
LG