Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը մասնակցում է Հայաստանի Ազգային արձագանքման պլանի գործարկման աշխատաժողովին


Սա արդեն չորրորդ խոշոր վարժանքն է, որին ներգրավված են ԱՄՆ-ի ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի և Կանզաս նահանգի ազգային գվարդիայի ներկայացուցիչները

ԱՄՆ-ի ցամաքային ուժերի ինժեներական կորպուսը և Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի ներկայացուցիչները մասնակցում են Երևանում անցկացվող Հայաստանի Հանրապետության Ազգային արձագանքման պլանի գործարկման աշխատաժողովին:

Այս միջոցառումը կազմակերպվել է աղետների արձագանքման պատրաստվածության բարձր մակարդակի ապահովման միջոցով տարածաշրջանային անվտանգությանը նպաստելու ԱՄՆ-ի հանձնառության շրջանակում:

«Վարժանքը նման արդեն չորրորդ խոշոր վարժանքն է, որին ներգրավված են ԱՄՆ-ի ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի քաղաքացիական, ռազմական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ծրագրի («CMEP»), ինչպես նաև Կանզաս նահանգի ազգային գվարդիայի ներկայացուցիչները», - ասված է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության կողմից տարածված հաղորդագրության մեջ, որի համաձայն «CMEP» ծրագիրն աջակցում է մի շարք պետությունների` լայնամասշտաբ աղետներին պատրաստականությանն ուղղված վարժանքների ծրագրավորման հարցերում:

Աղետներին արձագանքման միջոցառմանը ներգրավված են Հայաստանի 18 պետական գերատեսչությունների, ինչպես նաև Մեծամորի ատոմակայանի ներկայացուցիչներ: Կանզաս նահանգից մասնակիցները ներկայացնում են Կանզաս նահանգի Կանզաս Սիթի քաղաքի ոստիկանությունը, արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը և «Վուլֆ Քրիք» ատոմակայանը:

Աղետներին արձագանքման վարժանքին մասնակցում է նաև Միավորված ազգերի կազմակերպության երևանյան գրասենյակի Աղետների կառավարման խումբը:
XS
SM
MD
LG