Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը հերքում է Պակիստանում ծրագրված հարձակումների մասին հաղորդագրությունները


ԱՄՆ-ը հերքում է Պակիստանում ծրագրված հարձակումների մասին հաղորդագրությունները
ԱՄՆ-ը հերքում է Պակիստանում ծրագրված հարձակումների մասին հաղորդագրությունները

ՆԱՏՕ-ի պաշտոնատար անձինք կտրականապես հերքում են հաղորդագրություններն այն մասին, որ դաշինքը նախատեսում է ընդլայնել հատուկ ուժերի հարձակումները Պակիստանի ցեղախմբերի վերահսկողության տակ գտնվող հյուսիս-արևմտյան տարածաշրջանում:

Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներից ԱՄՆ-ի կոնտրադմիրալ Գրեգորի Սմիթը հայտնել է, որ այս հաղորդագրությունը չի համապատասխանում ճշմարտությանը:

Այս մասին նա հայտնել է երեքշաբթի օրը` ի պատասխան «Նյու Յորք Թայմս» օրաթերթում հրապարակված հոդվածի, որի համաձայն ԱՄՆ-ի զինուժի բարձրաստիճան ղեկավարները ցանկանում են ընդարձակել հատուկ ուժերի գործողությունները Աֆղանստանի սահմանի մոտակայքում գտնվող Պակիստանի տարածքում:

Սմիթը նշել է, որ ՆԱՏՕ-ի ու Պակիստանի զինված ուժերի միջև ստեղծվել են «աշխատանքային ամուր հարաբերություններ», որոնք ճանաչում են «սահմանամերձ համապատասխան շրջաններում զինյալներին և ահաբեկիչներին հետապնդելու գործում Պակիստանի և Աֆղանստանի ուժերի անկախությունը»:

XS
SM
MD
LG