Մատչելի հղումներ

Նավթի արտանետումները Մեքսիկական ծոցում նվազել են


Նավթի արտանետումները Մեքսիկական ծոցում նվազել են
Նավթի արտանետումները Մեքսիկական ծոցում նվազել են

Արտանետումները, սակայն ամբողջությամբ կասեցված չեն

ԱՄՆ-ի ծովային սահմանապահ ուժերը հայտնում են, որ կա դրական տեղաշարժ Մեքսիկական ծոցի պատահարի հետեւանքների կանխման ուղղությամբ։

Սակայն պայթած խողովակից նավթի արտանետումները դեռ ամբողջությամբ կասեցված չեն։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ծովակալ Թեդ Ալլենը հայտնել է, որ տեղադրված փականը կրճատել է նավթի արտահոսքը։

Նա հավելել է, սակայն, որ նավթի արտանետումները դեռեւս շարունակվում են կաղապարի օդանցքների միջով, որոնք շուտով նույնպես կփակվեն։

Նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրը ավելի ուշ, ծրագրում է այց տարածաշրջան՝ արտահոսքի կասեցման աշխատանքներին գնահատական տալու նպատակով։

Հինգշաբթի օրը CN-ին տված հարցազրույցում նախագահ Օբաման հայտնել էր, որ պատահարը իրեն մեծապես զայրացրել է։ Նախագահը հետաձգել է այս ամիս Ինդոնեզիա եւ Ավստրալիա ծրագրած իր այցերը, նավթի արտանետումների դեմ անհապաղ քայլեր ձեռնարկելու նպատակով։

XS
SM
MD
LG