Մատչելի հղումներ

Նավթը հասավ ԱՄՆ-ի ափերին


Լուիզիանայի նահանգապետ Բոբի Ջինդալի խոսքերով, օվկիանոսի աղտոտվածությունը նկատվել է չորեքշաբթի օրվանից սկսած:

Մեքսիակական ծովածոցում արդեն 1 ամիս շարունակվող նավթի արտահոսքը հասել է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի ափամերձ տարածքներին, ինչը կարող է վտանգ դառնալ նահանգում, վայրի բնության ոչնչացման տեսանկյունից:

Լուիզիանայի նահանգապետ Բոբի Ջինդալի խոսքերով, օվկիանոսի աղտոտվածությունը նկատվել է չորեքշաբթի օրվանից սկսած:

Հիշեցնենք, որ նավթի արտահոսքը Մեքսիական ծովածոցում սկիզբ էր առել ապրիլի 20-ին: Աղետի պատճառն է նավթարդյունահանող «Բրիթիշ փեթրոլիում» ընկերության նավթատար խողովակներից մեկի պայթյունը:

Ընկերության տվյալների համաձայն, օվկիանոսում նավթի արտանետման ծավալներն այս պահին հասնում են մինչև` օրական 800,000 լիտրի:

ԱՄՆ-ի կառավարության վերլուծաբանները նշում են, որ նավթի որոշ զանգված «Loop Current» կոչվող ջրային հոսանքին է միացել, ինչի արդյունքում հնարավոր է, որ առաջիկայում Կուբան և ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգը նույնպես ստիպված կլինեն կրել բնական աղետի ազդեցությունը:

XS
SM
MD
LG