Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը հաստատել է Լուիզիանայի ճահճուտները պաշտպանող պատնեշների կառուցման ծրագիրը


Միացյալ Նահանգների կառավարությունը հաստատել է մի ծրագիր, որը Լուիզիանա նահանգի ճահճուտները կպաշտպանի Մեքսիկական ծոցում նավթի արտանետումների պատճառած վնասներից։

Միացյալ Նահանգների կառավարությունը հաստատել է մի ծրագիր, որը Լուիզիանա նահանգի ճահճուտները կպաշտպանի Մեքսիկական ծոցում նավթի արտանետումների պատճառած վնասներից։

Ազգային պատահարների հրամանատար ծովակալ Թադ Ալենը Բրիթիշ Փետրոլիում ընկերությանը հանձնարարել է վճարել ավազ պարունակող պատնեշների կառուցման բոլոր ծախսերի դիմաց։ Լուիզիանայի նահանգապետ Բոբի Ջինդալն ու պետական այլ պաշտոնյաներ այդ պատնեշների կառուցումը կարեւոր են համարում խոցելի բնաշխարհը պաշտպանելու համար։

Միաժամանակ, նավթի արտանետումները կասեցնելու նպատակով Բրիթիշ Փետրոլիումի գործադրած նորագույն ջանքերը ձախողվել են, երբ վնասված խողովակի հատման համար օգտագործված ադամանդեզր սղոցը խրված է մնացել խողովակի մեջ։ Ընկերությունն այժմ փորձում է այլ սարք օգտագործել խողովակի հատման համար։

Իշխանությունների համաձայն, այդ դժվարությունների հետեւանքով խողովակի հատման վայրը անհարթ է եւ համապատասխան կափարիչ պետք է տեղադրվի արտանետումը դադարեցնելու համար։

XS
SM
MD
LG