Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարը ուսումնասիրում է վնասված նավթահորի վնասների ծավալը


Միացյալ Նահանգների Արդարադատության նախարար Էրիք Հոլդըրը Մեքսիկայի ծովածոցն է այցելել վնասված նավթահորի պատճառած աղետը ուսումնասիրելու նպատակով, քրեական հետաքննություն սկսելուց առաջ։

Միացյալ Նահանգների Արդարադատության նախարար Էրիք Հոլդըրը Մեքսիկայի ծովածոցն է այցելել վնասված նավթահորի պատճառած աղետը ուսումնասիրելու նպատակով, քրեական հետաքննություն սկսելուց առաջ։

Հոլդըրը Նյու Օռլեանզում հանդիպումներ է ունենում դաշնային դատախազների եւ պետական պաշտոնյաների հետ, նավթի արտահոսքի վնասների ծավալը հաշվարկելու նպատակով։

Վաշինգտոնում նախագահ Օբաման հանդիպում է աղետը հետաքննելու համար ստեղծված անկախ մի հանձնախմբի հետ։

Միաժամանակ, երեքշաբթի օրը Բրիթիշ Փեթրոլիում ընկերության արժեթղթերի գները ավելի քան 15 տոկոսով նվազել են։ Ընկերությունը հայտարարել է, թե աղետի հետեւանքով ընկերության ծախսերը բարձրացել են 990 միլիոն դոլարի։

Բրիթիշ Փեթրոլիումը նաեւ նոր աշխատանքներ է սկսել նավթի դեռեւս ապրիլին սկսված արտահոսքը դադարեցնելու ջանքերով։ Ճարտարագետները ռոբոտների օգնությամբ փորձում են հատել վնասված նավթահորին միացած երկար խողովակը, որից հետո դուրս հոսող նավթը կմղվի ջրի վրա լողացող նավթի տարանի մեջ։

XS
SM
MD
LG