ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտնել են Պակիստանի ցեղախմբերի կողմից վերահսկվող տարածքներում գործող «ալ-Քայիդա»-ի բարձրաստիճան երկրորդ հրամանատարի ուղղությամբ անօդաչու օդանավի միջոցով հարձակում իրականացնելու մասին:
Մամուլին գաղտնիության պայմանով այս տեղեկությունները հայտնած պաշտոնյաների համաձայն, անօդաչու օդանավի միջոցով հարձակումն իրականցվել է երկուշաբթի օրը Հեսոխել շրջանում: Հարձակման թիրախն է դարձել Աբու Յահիա ալ-Լիբին:
Պաշտոնյաների համաձայն, ալ-Լիբիին ոչնչացումը ահաբեկչական խմբավորման համար ծանր հարված կդառնա:
Պակիստանի պաշտոնյաների համաձայն, այս հարձակման զոհ է գնացել 15 մարդ, իսկ վերջին օրերին անօդաչու օդանավերի միջոցով իրականացված հարվածների պատճառով զոհվածների թիվը հասել է 27-ի:
Պակիստանի երկրի արտաքին գործերի նախարարությունը խիստ քննադատության է ենթարկել Միացյալ Նահանգների կողմից անօդաչու օդանավերի միջոցով իրականացվող հարձակումները՝ «Պակիստանի ինքնավարությունը և միջազգային օրենսդրությունը խախտող անօրինական հարձակումներ» անվանելով դրանք: