Մատչելի հղումներ

Իրաքը դիմել է ԱՄՆ-ին՝ օդային հարվածներ հասցնելու խնդրանքով


ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության սենատոր Լինդսի Գրեհեմն իր հերթին կարծիք է արտահայտել այն մասին, որ Իրաքի կառավարության խնդրանքը բավարարելը բխում է Միացյալ Նահանգների ազգային վտանգների շահերից

ԱՄՆ-ի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի համաձայն, Իրաքի կառավարությունը դիմել է ԱՄՆ-ին՝ Իրաքի հյուսիսում կարևորագույն նշանակություն ունեցող քաղաքները գրավված սունի զինյալների ուղղությամբ օդային հարվածներ հասցնելու խնդրանքով:

Միացյալ Նահանգների հրամանատարական անձնակազմի ղեկավար, բանակի գեներալ Մարտին Դեմփսին, հանդես գալով չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի Սենատի ենթահանձնաժողովներից մեկում անցկացված լսումների ժամանակ, ասել է, որ Իրաքը դիմել է Միացյալ Նահանգներին՝ նավթի զտման հիմնական գործարանը չորեքշաբթի օրը գրոհած զինյալների ուղղությամբ օդային հարված հասցնելու խնդրանքով:

ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության սենատոր Լինդսի Գրեհեմն իր հերթին կարծիք է արտահայտել այն մասին, որ Իրաքի կառավարության խնդրանքը բավարարելը բխում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերից:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելի կարծիքով, զինյալների ակտիվացման համար պատասխանատու են ոչ միայն ծայրահեղականները, այլ նաև Իրաքի կառավարությունը, որը չի ստեղծել աշխատանքային հարաբերություններ երկրի տարբեր խմբերի առաջնորդների միջև:

«Կարծում եմ, պետք է պարզենք, թե ով է պատասխանատու այս ամենի համար. «Իրաքում և Լևանտում իսլամական պետություն»-ը, նրանք են գրոհել, սակայն Իրաքի ներկայիս կառավարությունը երբեք չի կատարել երկրում սունիների, քրդերի և շիաների մասնակցությամբ միասնության կառավարություն ստեղծելու իր խոստումները», - ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Հեյգելը:
XS
SM
MD
LG