Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը վառել է ազգային նոր տոնածառի լույսերը


ԱՄՆ-ի նախագահը վառել է ազգային նոր տոնածառի լույսերը
ԱՄՆ-ի նախագահը վառել է ազգային նոր տոնածառի լույսերը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ընտանիքի հետ հինգշաբթի երեկոյան պաշտոնապես մեկնարկել է Միացյալ Նահանգներում Սուրբ Ծննդյան տոների ժամանակաշրջանը՝ 89 տարվա ավանդույթի համաձայն Վաշինգտոնում վառելով ազգային տոնածառի լույսերը:

Ազգային տոնածառի լույսերը վառելու ավանդույթը սկսել է 1923 թվականին ԱՄՆ-ի նախագահ Քալվին Քուլիջը:

«Էմ-Էս-Էն-Բի-Սի» գործակալության փոխանցմամբ, այս տարի Միացյալ Նահանգների նախագահը վառել է ազգային նոր տոնածառի լույսերը՝ Կոլորադո նահանգից առաքված և մարտ ամիս Ազգային զբոսայգում տնկած երկնագույն եղևնին, քանի որ 1978 թվականից ԱՄՆ-ի Սպիտակ տան մոտակայքում գտնվող հին տոնածառը տապալվել է այս տարվա փետրվարին տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով:

Տոնածառը վառելու արարողության ժամանակ նախագահ Օբաման դիմել է հավաքվածներին՝ կոչ անելով տոնական շրջանում լինել առատաձեռն ու օգնել կարիքավորներին:

Իր խոսքում ԱՄՆ-ի նախագահն իր ողջույն է ուղղել տոնական ժամանակաշրջանում տուն վերադարձող զինածառայողներին՝ հորդորելով ամերիկացիներին շնորհակալության խոսքեր ուղղել բանակայիններին:

ԱՄՆ-ի ազգային տոնածառը վառելու արարողությանը մասնակցել են բազմաթիվ փոփ-կատարողներ, ինչպես նաև Միացյալ Նահանգների օդուժի ջազային նվագախումբը:

XS
SM
MD
LG