Միացյալ Նահանգներում աշխատաշուկան սեպտեմբեր ամսվա ընթացքում գրանցել է «համեստ» աճ՝ ավելացնելով ընդամենը 148 հազար աշխատատեղ:
ԱՄՆ-ում գործազրկության մակարդակն այնուամենայնիվ հասել է 2008 թվականի վերջից գրանցված ամենացածր մակարդակի և այժմ կազմում է 7,2 տոկոս, ինչը մեկ տասնորդական տոկոսով բարելավել է օգոստոս ամսին գրանցված ցուցանիշը:
Աշխատանքի շուկայի «համեստ» աճի մասին տվյալները վկայում են այն մասին, որ Միացյալ Նահանգներում պետական որոշ ձեռնարկությունների գործունեության 16 օր տևած դադարից առաջ տնտեսական աճը սկսել էր դանդաղել: Ըստ փորձագետների, պետական ձեռնարկությունների գործունեության մասնակի դադարեցումը դարձել էր երկրի տնտեսության կողմից կրած մոտ 24 միլիարդ դոլարի վնասների պատճառը:
Միացյալ Նահանգներում 7,2 տոկոսի հասնող գործազրկության մակարդակն ընդհանուր առմամբ բավականին բարձր է ԱՄՆ-ի համար՝ հաշվի առնելով պատմական տվյալները, որոնց համաձայն Միացյալ Նահանգներում «նորմալ» է համարվում գործազրկության 5-ից 6 տոկոսի հասնող մակարդակը: