ԱՄՆ-ն ու Հյուսիս-Ատլանտյան դաշինքի իր դաշնակիցները, Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին ի պատասխան, մի շարք ծավալուն զորավարժություններ կազմակերպեցին ու նրանցից շատերը, ինչպես այս մեկը, անցկացվեցին Շվեդիայում:
Արևելյան Եվրոպայում՝ ներառյալ Լեհաստանում ու Բալթյան երկրներում ծանր սպառազինության ու զորքերի հնարավոր տեղակայման ԱՄՆ-ի ծրագրերը, այդ երկրների հանդեպ Ռուսաստանի Ուկրաինական ոճի հնարավոր գործողություններն հակազդելու ու դաշնակիցներին հանգստացնելու նպատակ ունի:
Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն գոհունակություն արտահայտեց այդ ծրագրի շուրջ. «Մենք գիտենք որոշման մասին, աջակցում ենք և սպասում՝ դրա իրականացմանը»:
ԱՄՆ-ի պաշտպանական ոլորտի պաշտոնյաները պնդում են, թե որոշում դեռևս չկա, շեշտելով, որ առկա սպառազինությունը ներբերվել է դաշնակիցների հետ մարզումների ու զորավարժությունների պլանները ավելի գործուն դարձնելու համար:
Ըստ Ռուսաստանի պաշտպանության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների, որն նրանք արտահայտել են Ինտերֆաքս գործակալությանը՝ դա կլինի ամենահարձակողական քայլը, որ Պենտագոնը ու ՆԱՏՕ-ն արել են Սառը Պատերազմի ավարտից ի վեր:
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էրնսթը շեշտեց, որ ՆԱՏՕ-ն պաշտպանվելու իրավունք ունի. «Մենք ստորագրել ենք ՆԱՏՕ-ի պայմանագիրը, որը ապահովագրում է մեր դաշնակիցներին և դա այն պայմանագիրն է, որը ԱՄՆ-ն և ներկա Նախագահը մտադրված է խստորեն և հետևողականորեն պահպանել»:
Ըստ Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էնթոնի Քորդեսմանի դա Ռուսաստանին ուղված ազդանշան է. «Դա զսպման միջոց է. ԱՄՆ-ի անգամ սահմանափակ և խորհրդանշական նման ռազմական նախապատրաստությունները, կարող են նախազգուշացնել Ռուսաստանին՝ դադարեցնելու գործաղությունները»:
Սակայն Ռուսաստանը դեռևս ամենևին կարկամած չէ, ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների ավագ պաշտոնյան ասաց Ամերիկայի Ձայնի հետ առանձնազրույցում, որ ռուսաստանամետ ուժերը շարունակում են հրետակոծությունները Արևելյան Ուկրաինայում, իսկ ռուսական զորքերը էական դեր ունեն կրակի ուղորդման մեջ: Առջին անկյուն քշելու քաղաքականությունը տարբեր արդյունքներ կարող է ունենալ: