Մատչելի հղումներ

Ղրղզստանը ԱՄՆ-ին մեկ տարի է տվել՝ «Մանաս» օդային ռազմակայանը փակելու համար


Ռազմակայանն օգտագործվում է Միացյալ Նահանգների կողմից Աֆղանստանի զինծառայողների տեղափոխման և բեռների առաքման համար

Ղրղզստանի խորհրդարանը հինգշաբթի օրն ընդունել է օրենք, որի պահանջների համապատասխան Միացյալ Նահանգները 2014 թվականի հուլիսի 11-ին պետք է փակեն երկրի մայրաքաղաքի «Մանաս» օդանավակայանում գտնվող օդային ռազմակայանը:

Ռազմակայանն օգտագործվում է Միացյալ Նահանգների կողմից Աֆղանստանի զինծառայողների տեղափոխման և բեռների առաքման համար:

«Մանաս» օդային ռազմակայանի վարձակալության դադարեցման մասին օրենքն ընդունվել է ձայների 91 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ:

Բիշքեկի մոտակայքում գտնվող ռազմակայանը Միացյալ Նահանգներն օգտագործում է 2001 թվականի վերջից:

Ռուսաստանը, որը բնական պաշարներով հարուստ այս տարածաշրջանում մրցակցում է Արևմուտքի և Չինաստանի հետ, անցյալ տարվա սեպտեմբերին իրավունք է ստացել ևս 15 տարով երկարաձգել Ղրղզստանում իր օդային ռազմակայանի վարձակալության իրավունքը:
XS
SM
MD
LG