Մատչելի հղումներ

Ռուսաստանը ՛՛առեւանգում՝՝ է անվանել Լիբերիայում ռուս օդաչուի ձերբակալումը


Ռուսաստանը հայտնել է, որ Լիբերիայում թմրադեղերի փոխադրման մեղադրանքով ռուս օդաչուի ձերբակալումն ու վերջինիս ԱՄՆ ուղարկելը համազոր է առեւանգման։

Չորեքշաբթի օրը իր հայտարությունում Ռուսաստանի արտգործնախարարը նշել էր, թե Ռուսաստանը այս գործողությունների մասին տեղեկացված չի եղել, եւ որ դա դեմ է միջազգային օրենքներին։

ԱՄՆ-ի թմրադեղերի վերահսկման վարչությունը հայտնել է, որ Կոնստանտին Երոշենկոն Լիբերիայում ձերբակալվել էր մայիսի 28–ին եւ երկու օր անց՝ հանձնվել ԱՄՆ-ին՝ Նյու-Յորքի դատախազությունից ստացված վերջինիս ձերբակալման լիազորագրի հիման վրա։

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Քրոուլին հայտնել է, որ երբ կասկածյալը ժամանել է Նյու Յորք։ Նրան թույլ է տրվել կապ հաստատել Ռուսաստանի հյուպատոսության հետ։

Ամերիկյան դատախազությունը մեղադրում է 41-ամյա ռուս օդաչուին եւ 7 այլ ռուս կասկածյալների՝ թմրադեղեր փոխադրող հանցագործ խմբի անդամ լինելու մեջ։

XS
SM
MD
LG