Մատչելի հղումներ

ԱՄՆ–ի նախագահի վարչակազմը կոչ է անում հրաժարվել հոգևորականի կողմից հարուցված գործով դատավարություն անցկացնելուց


Նախագահ Օբամայի վարչակազմը շաբաթ օրը կոչ է արել դաշնային դատավորին կասեցնել ԱՄՆ–ում ծնված ծայրահեղական հոգևորականի անունից հարուցված դատական գործը՝ ասելով, որ այդ գործը դատարանում քննելու արդյունքում կարող են բացահայտվել պետական գաղտնիքներ։

Դաշնային իշխանությունների համաձայն, Անվար ալ–Ավլաքին Եմենում ապրող ենթադրյալ ահաբեկիչ է, որը ղեկավարում է Ալ–Քաիդայի մասնաճյուղերից մեկը։

Քաղաքացիական ազատությունները պաշտպանող խմբերը դաշնային դատարանում դատական գործ են հարուցել հոգևորականի հոր անունից՝ վիճարկելով կառավարության կողմից իրականացվող ծրագիրը, որը, ինչպես պնդում են իրավապաշտպան խմբերը, նպատակ ունի վերացնելու արտասահմանում ապրող և ահաբեկիչների հետ կապեր ունեցող ԱՄՆ–ի քաղաքացիներին։ Ենթադրվում է, որ Ավլաքին այդ ծրագրի թիրախներից մեկն է։

Շաբաթ օրը ԱՄՆ–ի արդարադատության նախարարության խոսնակն ասել է, որ դատարան պետք չէ դիմել՝ ռազմական խնդիրներին միջամտելու համար, և անհրաժեշտություն չկա նախագահին կարգադրել, թե ինչպես է պետք կառավարել ռազմական գործողությունները։ Արդարադատության նախարարության խոսնակը նշել է, որ ԱՄՆ–ի իրավական համակարգից օգտվելու համար Ավլաքին պետք է հանձնվի իշխանություններին։

XS
SM
MD
LG