Մատչելի հղումներ

Ռուսաստանը մերժել է ամերիկացի լրագրողի մուտքը երկիր


Ռուսաստանի դեսպանությունը տեղեկացրել է ամերիկացի լրագրող, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի խորհրդատու Դեյվիդ Սեթերին, որ Ռուսաստանում իր ներկայությունը «ցանկալի չէ»

Ամերիկացի լրագրող, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի խորհրդատու Դեյվիդ Սեթերին Կիևում Ռուսաստանի դեսպանությունը տեղեկացրել է, որ Ռուսաստանում իր ներկայությունը «ցանկալի չէ»:

Այս մասին Ռուսաստանի դեսպանությունը տեղեկացրել է ամերիկացի լրագրողից այն բանից հետո, երբ անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսատան մուտքի արտոնագիր ստանալու իր դիմումը հավանության էր արժանացել, և որպես հաստատում Ռուսատանի արտգործնախարարությունը լրագրողին տրամադրել էր տեղեկացման պաշտոնական համար:

Դեյվիդ Սեթերն ապրում և աշխատում էր Ռուսաստանում անցյալ տարվա սեպտեմբերից:

Ռուսատանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի խորհրդատու Սեթերը թուլ է տվել Ռուսաստան մուտքի արտոնագրի հիման վրա երկիր մուտք գործելու կանոնների «կոպիտ խախտում»:

Արտգործնախարարության հայտարարության մեջ ասված է, որ Սեթերը Ռուսաստանում է գտնվել օրենքով թույլատրված ժամկետով, սակայն իր վերադարձը Ռուսաստան արգելափակվել է հինգ տարով:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Քեվին Քլոսեն այս կապակցությամբ իր կողմից տարածված հայտարարության մեջ ասել է, որ Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունը տեղեկացվել է Դեյվիդ Սեթերի դեմ ձեռնարկված գործողությունների մասին և պաշտոնական դիվանագիտական բողոք է ներկայացրել:
XS
SM
MD
LG