Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի աշխատաշուկան անսպասելի աճ է գրանցել


ԱՄՆ-ի իշխանությունների համաձայն, այս տարվա հոկտեմբեր ամսին Միացյալ Նահանգների աշխատաշուկան անսպասելիորեն ավելացրել է 204 հազար աշխատատեղ

ԱՄՆ-ի իշխանությունների համաձայն, այս տարվա հոկտեմբեր ամսին Միացյալ Նահանգների աշխատաշուկան անսպասելիորեն ավելացրել է 204 հազար աշխատատեղ՝ հակառակ բազմաթիվ տնտեսագետների կանխատեսումներին այն մասին, որ ԱՄՆ-ի պետական մարմինների գործունեության մասնակի դադարեցումը կդանդաղեցնի աշխատաշուկայի աճը:

ԱՄՆ-ի աշխատանքի վիճակագրության բյուրոն, այնուամենայնիվ, ուրբաթ օրը հրապարակված զեկույցում նշել է նաև, որ երկրում աճ է գրանցել գործազրկության մակարդակը՝ նախկինում գրանցված 7,2 տոկոս մակարդակից հասնելով 7,3 տոկոսի:

Զեկույցում սակայն ասված է, որ գործազրկության մակարդակի աճը մասամբ պայմանավորված է հոկտեմբեր ամսվա կեսին Միացյալ Նահանգների կառավարական մարմինների գործունեության մասնակի դադարեցմամբ, որի ընթացքում արձակուրդ էր ուղարկվել պետական 800 ծառայող:

ԱՄՆ-ի աշխատանքի վիճակագրության բյուրոյի զեկույցի հրապարակումից երկու օր առաջ հրապարակվել էր նաև Միացյալ Նահանգների տնտեսական զարգացման մասին հաշվետվությունը, որի համաձայն աշխարհի ամենախոշոր տնտեսությունն այս տարվա հուլիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում գրանցել է 2,8 տոկոսի աճ:
XS
SM
MD
LG