Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում միլիոնավոր մարդիկ դեռևս մնում են առանց էլեկտրականության


ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում միլիոնավոր մարդիկ դեռևս մնում են առանց էլեկտրականության
ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում միլիոնավոր մարդիկ դեռևս մնում են առանց էլեկտրականության

ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում բազմաթիվ համայնքներ դեռևս կտրված են մնում աշխարհից, իսկ միլիոնավոր մարդանց էլեկտրամատակարարումը դեռևս չի վերականգնվել:

«Այրին» փոթորիկն ամենաուժեղ ազդեցությունն է գործել Վերմոնտ և Նյու Յոքր նահանգների խորքում գտնվող տարածքների վրա, որտեղ գետերը դուրս են եկել ափերից` քանդելով ճանապարհներ և կամուրջներ և հեղեղելով մի քանի քաղաք:

Վերմոնտի նահանգապետ Փիթեր Շումլինի համաձայն, մեկ դարի ընթացքում նահանգում տեղի ունեցած ամենաուժեղ ջրհեղեղը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը և ձեռնարկություններին, ոչնչացրել բազմաթիվ տներ:

Փոթորկի պատճառով 11 նահանգում զոհերի թիվն աճել է, և այժմ կազմում է 38 մարդ:

Արտակարգ իրավիճակների վարչության աշխատողները ջրհեղեղի պատճառով իրենց տները լքելու հնարավորություն չունեցող մարդկանց փրկելու համար ստիպված է եղել նավակներ օգտագործել:

Կոմունալ ընկերությունների համաձայն, ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում հոսանքազրկված հինգ միլիոն տների և ձեռնարկությունների էներգամատակարարումը վերականգնելու համար պահանջվելու է առնվազն մի քանի օր:

XS
SM
MD
LG