Մատչելի հղումներ

Իրանի նախագահը մեղադրում է Միացյալ Նահանգների կառավարությանը


Իրանի նախագահը մեղադրում է Միացյալ Նահանգների կառավարությանը
Իրանի նախագահը մեղադրում է Միացյալ Նահանգների կառավարությանը

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը մեղադրել է ԱՄՆ-ի կառավարությանը` ասելով, որ Վաշինգտոնն «աշխարհը գցել է ցեխի մեջ»:

Հաղորդագրությունների համաձայն, Իրանի նախագահի հակաամերիկյան մեկնաբանությունները նրա հրապարակային հայտարարություններից ամենակոպիտ և ամենաանպատշաճ արտահայտություններն են պարունակում:

Նա մեկ անգամ ևս հանդես է եկել այն հայտարարությամբ, որ ԱՄՆ-ի իշխանություններն են պատասխանատու 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում և Վաշինգտոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների համար:

Անցած շաբաթ ԱՄՆ-ի և այլ երկրների մի շարք դիվանագետներ դուրս եկան ՄԱԿ-ի դահլիճից այն ժամանակ, երբ Իրանի նախագահը այստեղ հանդես էր գալիս նման հայտարարություններով:

Ավելի ուշ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մեղադրեց Իրանի իր պաշտոնակցին՝ վիրավորական և ատելությամբ լի մեկնաբանություններով հանդես գալու համար:

XS
SM
MD
LG