ԱՄՆ-ի երկու օրենսդիր և բարձրաստիճան մի դիվանագետ ժամանել են Եգիպտոսի մայրաքաղաք միջնորդական առաքելությամբ, որը նպատակ է հետապնդում դադարեցնելու առճակատումը Եգիպտոսի զինված ուժերի օժանդակությունը վայելող կառավարության և տապալված նախագահ Մոհամեդ Մորսիի կողմնակիցների միջև:
Միացյալ Նահանգների փոխարտգործնախարար Ուիլյամ Բերնսը Եգիպտոսի ժամանակավոր կառավարության հետ անցկացված բանակցություններից հետո հանդիպում է ունեցել «Մահմեդական եղբայրության» բանտարկված փոխնախագահ Խայրաթ էլ-Շաթերի հետ:
Եգիպտոս ժամանած ԱՄՆ-ի սենատորներ Լինդսի Գրեմն ու Ջոն ՄըքՔեյնը հանդիպումներ կանցկացնեն Եգիպտոսի ժամանակավոր իշխանությունների և զինված ուժերի հրամանատարության հետ:
Միացյալ Նահանգները հորդորում է Եգիպտոսի բոլոր կողմերին դադարեցնել բռնությունները և կազմել բոլոր կողմերը ներկայացնող անցումային կառավարություն:
Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը կիրակի օրը հայտնել է օգոստոսի 25-ին «Մահմեդական եղբայրության» նախագահ Մոհամեդ Բադիեին և փոխնախագահ Խայրաթ էլ-Շաթերին բռնությունների հրահրման մեղադրանքով դատավարություն մեկնարկելու մասին: Ըստ ժամանակավոր կառավարության, քաղաքական այս երկու գործիչների կողմից հրահրված բռնությունների հետևանքով հունիս ամսին զոհեր են եղել «Մահմեդական եղբայրության» գլխավոր գրասենյակի մոտակայքում հունիս ամսին տեղի ունեցած բախումների ընթացքում: