Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում նշվում է երկրի անկախության 235-ամյակը


ԱՄՆ-ում նշվում է երկրի անկախության 235-ամյակը
ԱՄՆ-ում նշվում է երկրի անկախության 235-ամյակը

ԱՄՆ-ում հուլիսի 4-ին նշվում է Անկախության օրը։

Այսօր ամերիկացիները շքերթներով, համերգներով և դաշտահանդեսներով նշում են Հիմնադիր հայրերի կողմից 1776 թվականին Մեծ Բրիտանիայից անկախության հռչակման տարեդարձը։

Ավանդական հրավառություններ են անցկացվում մեծ և փոքր քաղաքներում, մայրաքաղաք Վաշինգտոնում, Նյու Յորքում եւ իհարկե Ֆիլադելֆիայում, որտեղ ընդունվել է ԱՄՆ-ի Անկախության հռչակագիրը։

ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի նստավայր Մաունթ Վերնոնում այսօր տեղի է ունենում երկրի հարյուր նոր քաղաքացիների երդմնակալության արարողությունը։

Նախագահ Բարաք Օբաման, ԱՄՆ-ի Սպիտակ տանը կայանալիք դաշտահանդեսի և համերգի ժամանակ հյուրընկալելու է զինված ուժերի ծառայողներին և նրանց ընտանիքներին։

XS
SM
MD
LG