Մատչելի հղումներ

Բողոքի ցույցեր Արիզոնա նահանգի արտագաղթի օրենքի դեմ


Հինգշաբթի առավոտյան, Ֆինեքս քաղաքում ոստիկանությունը ձեբակալել է առնվազն երկու ցուցարարի

Հարյուրավոր մարդիկ են հավաքվել Արիզոնա նահանգում՝ բողոքելու համար արտագաղթի նոր օրենքի դեմ, որը ուժի մեջ է մտել հինգշաբթի օրը, հակառակ այն բանի, որ օրենքից դուրս էր հանվել ամենավիճահարույց հատվածներից մեկը։

Հինգշաբթի առավոտյան, Ֆինեքս քաղաքում ոստիկանությունը ձեբակալել է առնվազն երկու ցուցարարի։

ԱՄՆ-ի դատավոր Սյուզըն Բոլթընը չորեքշաբթի օրը ժամանակավոր դատական որոշում է կայացրել արտագաղթի օրենքի այն հատվածի դեմ, որը պահանջում է, որ նահանգային ոստիկանությունը ցանկացած անձի, ով կասկածվում է ապօրինի ներգաղթյալ լինելու մեջ, կանգնեցնի եւ ստուգի նրա ներգաղթի փաստաթղթերը։

Օրենքին ընդդիմացողներն ասում են, թե այն ցեղային խտրականության գործադրման դուռ է բացում ոստիկանության առջեւ։ Օբամայի վարչակազմը դատական գործ էր հարուցել Արիզոնայի այդ օրենքի դեմ, պնդելով, թե ներգաղթի փաստաթղթերի ստուգումը դաշնային կառավարության պատասխանատվությունն է։

Արիզոնայի նահանգապետ Յան Բրյուըրը խոստացել է բողոքարկել դաշնային կառավարության դատավորի որոշումը՝ զգուշացնելով, թե պատրաստ է դիմել նույնիսկ ԱՄՆ-ի Գերագույն դատարանին։

XS
SM
MD
LG