Մատչելի հղումներ

Ամերիկյան մի քաղաքի բնակիչները հաստատել են ներգաղթյալների փաստաթղթերի ստուգումները խստացնելու որոշումը


Նեբրասկա նահանգի փոքր մի քաղաքի բնակիչները քվեարկել են ապօրինի ներգաղթյալներին աշխատանքի ընդունելու եւ նրանց վարձով բնակարաններ տալու օրենքների խստացման օգտին։

Նեբրասկա նահանգի փոքր մի քաղաքի բնակիչները քվեարկել են ապօրինի ներգաղթյալներին աշխատանքի ընդունելու եւ նրանց վարձով բնակարաններ տալու օրենքների խստացման օգտին։

Ֆրեմոնտ քաղաքի քվեարկողների մոտ 60 տոկոսը այդ օրենքը հաստատել է երկուշաբթի անցկացված հանրաքվեում։

Այդ որոշման համաձայն, գործատուները հարկադրված կլինեն ստուգել դիմողի աշխատելու իրավունքը եւ բնակարան որոնողներից կպահանջվի քաղաքային լիազորագիր, որը մերժվում է ապօրինի ներգաղթյալներին։

Այդ օրենքի աջակիցների համաձայն, դաշնային իշխանության մարմինները ներգաղթի օրենքները խստորեն չեն կիրառում։ Օրենքին ընդդիմացողները պնդում են, որ Նեբրասկայի քաղաքային օրենքները կարող են խտրականության դուռ բացել եւ նման են Արիզոնա նահանգում հաստատված մի այլ օրենքի, որը տեղական ոստիկանությանը հարկադրում է ստուգել ապօրինի ներգաղթյալ լինելու մեջ կասկածվող անձանց փաստատթերը։

Նախագահ Օբամայի վարչակազմը հայտարարել է, թե կփորձի փոխել Արիզոնայի այդ օրենքը։

XS
SM
MD
LG