Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել «ԱՄՆ-ի ազատության ակտ»-ը


«ԱՄՆ-ի ազատության ակտ»-ի օրենքի ուժ ստանալու դեպքում ԱՄՆ-ի ԱԱԾ-ն այլևս չի կարողանալու իրականացնել ամերիկացիների կողմից կատարվող հեռախոսազանգերի մասին տվյալների անվերահսկելի հավաքում

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որը կարող է վերջ դնել ԱՄՆ-ի ազգային անվտանգության ծառայության կողմից ամերիկացիների հեռախոսազանգերի վերաբերյալ տեղեկատվության զանգվածային հավաքման գործելակերպին:

Օրինագիծն ընդունվել է ձայների 303 կողմ, 121 դեմ հարաբերակցությամբ:

«ԱՄՆ-ի ազատության ակտ»՝ «USA Freedom Act» անվանումը կրող օրինագիծն առաջին իրավական ակտն է, որն ընդունվել է՝ ի պատասխան ԱԱԾ-ի նախկին կապալառու Էդվարդ Սնուոդենի կողմից իրականացված «արտահոսքին», որը միջազգային սկանդալ էր առաջացրել:

Սնոուդենը, որն աշխատում էր ԱԱԾ-ում որպես համակարգի ադմինիստրատոր, պատճենել էր ԱՄՆ-ի պետական այս գործակալության տվյալների շտեմարանում պահվող տասնյակ հազարավոր գաղտնի փաստաթղթեր:

«ԱՄՆ-ի ազատության ակտ»-ի օրենքի ուժ ստանալու դեպքում ԱՄՆ-ի ԱԱԾ-ն այլևս չի կարողանալու իրականացնել ամերիկացիների կողմից կատարվող հեռախոսազանգերի մասին տվյալների անվերահսկելի հավաքում: ԱԱԾ-ն, այնուամենայնիվ, իրավունք կունենա պահանջել համապատասխան տեղեկությունների տրամադրում հեռահաղորդակցման ոլորտում գործող ընկերություններից՝ հակաահաբեկչական հետաքննության անցկացման և դատարանի համապատասխան թույլատվություն ստանալու դեպքում:

«ԱՄՆ-ի ազատության ակտ»-ի օրինագիծը փոխանցվել է ԱՄՆ-ի Սենատի քննարկման:
XS
SM
MD
LG