Միացյալ Նահանգները պաշտոնապես հանձնել է Բաղրամի բանտի նկատմամբ վերահսկողությունն Աֆղանստանի իշխանություններին՝ չնայած որոշ բանտարկյալների հետագա ճակատագրի վերաբերյալ ունեցած տարաձայնությունների:
Բանտում երկուշաբթի օրն անցկացված համեստ արարողության ժամանակ ավելի քան երեք հազար բանտարկյալ հանձնվեցին Աֆղանստանի իշխանությունների վերահսկողության տակ:
«Բաղրամ» բանտի և բանտարկյալների փոխանցումը Աֆղանստանի իշխանություններին որպես «ինքնիշխանության հաղթանակ» է որակվել երկրի նախագահ Համիդ Քարզայի կողմից:
Միացյալ Նահանգների ռազմական իշխանություններն ավելի վաղ հայտնել են, թե Աֆղանստանի իշխանություններին արդեն իսկ փոխանցվել է բանտարկյալների հիմնական մասը: Նրանք ասել են սակայն, որ փոխանցումները որոշ ժամանակ անց դադարեցվել են՝ Աֆղանստանի իշխանությունների կողմից այս տարվա մարտ ամսին փոխըմբռնման հուշագրի պայմանների կատարումն ապահովելու շուրջ ունեցած մտահոգությունների պատճառով:
Դեռևս պարզ չէ, թե որոնք են այդ մտավախությունները, սակայն որոշ հաղորդագրությունների համաձայն, դրանք ծագել են Աֆղանստանում Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, գեներալ Ջոն Ալենի և Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի միջև շաբաթ օրն անցկացված հանդիպումից հետո:
Մեկ հարց ևս հանդիսանում է Աֆղանստանի իշխանություններին բանտարկյալների փոխանցման ժամկետը: Այս երկրի պաշտոնյաները պնդում են, որ բոլոր բանտարկյալները պետք է փոխանցվեն 72 ժամվա ընթացքում: Բացի դրանից, համաձայնագրով չի կարգավորվում օտարերկրյա քաղաքացի մոտ 50 բանտարկյալի հետագա ճակատագիրը: