Մատչելի հղումներ

Ֆիլ արջամուկը ևս վեց շաբաթ ձմեռ է կանխագուշակել


Ֆիլ արջամուկը ևս վեց շաբաթ ձմեռ է կանխագուշակել
Ֆիլ արջամուկը ևս վեց շաբաթ ձմեռ է կանխագուշակել

Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգի Փանքսաթոնի փոքր քաղաքի հանրաճանաչ Ֆիլ արջամուկը գուշակել է, որ ԱՄՆ-ում ձմեռը շարունակվելու է ևս վեց շաբաթ:

Փանքսաթոնիի Ֆիլ արջամուկն այս հինգշաբթի առավոտյան արթնացել է քնից և տեսել իր ստվերը:

Ավանդույթի համաձայն, եթե Ֆիլ արջամուկը տեսնում է իր ստվերը, ապա ձմեռը շարունակվելու է ևս վեց շաբաթ, իսկ եթե Ֆիլն իր ստվերը չի տեսնում, ապա նշանակում է, որ շուտով գարուն է գալու:

Ֆիլի կանխագուշակումը ճիշտ լինելու դեպքում, Միացյալ Նահանգներում կարող է հաստատվել ձմեռային եղանակ, որը մինչ այժմ հաստատվել է երկրի միայն մեկ հինգերորդ մասում:

Արջամկան օրվա կազմակերպիչներն ակնկալում են, որ ավանդական կանխագուշակման արարողությանը կմասնակցի մոտ 15 հազար մարդ:

Այս ավանդույթը նշվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 2-ին ԱՄՆ-ի և Կանադայի բազմաթիվ քաղաքներում և գյուղական վայրերում:

Փանքսաթոնիի Ֆիլ արջամուկն եղանակը կանխագուշակող ամենահայտնի արջամուկն է, իսկ արջամկները «եղանակի կանխագուշակմամբ են զբաղված» 1887 թվականից:

XS
SM
MD
LG