Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետական մարմիններն աշխատանքը չի վերսկսել


Միացյալ Նահանգներում արդեն երրորդ օրն է շարունակվում է պետական մարմինների գործունեության հարկադրված դադարը՝ առանց իրավիճակի հանգուցալուծման որևէ նշանների

Միացյալ Նահանգներում արդեն երրորդ օրն է շարունակվում է պետական մարմինների գործունեության հարկադրված դադարը՝ առանց իրավիճակի հանգուցալուծման որևէ նշանների:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի առաջնորդները չորեքշաբթի երեկոյան դռնփակ հանդիպում են անցկացրել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, որի արդյունքում ձեռք չի բերվել որևէ համաձայնություն բյուջեի ծախսային մասի շուրջ ծավալված վեճի վերաբերյալ, որը և դարձել է ԱՄՆ-ի պետական մարմինների գործունեության մասնակի դադարեցման պատճառը:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հանդիպումից հետո արված հայտարարության մեջ ասել է, թե Օբաման հայտնել է իրեն, որ չի անցկացնելու կառավարության գործունեությունն ամբողջական ծավալով վերսկսելու շուրջ որևէ գործարքի հասնելու շուրջ բանակցություններ: Բեյների համաձայն, նախագահը ցանկանում է անցկացնել այնպիսի քննարկում, որը «ազնիվ կլինի» նրա հեղինակած «Մատչելի առողջապահության մասին» մասին՝ որպես «Օբամաքեյր» հայտնի օրենքի նկատմամբ:

Հանրապետականները ցանկանում են կապել պետական մարմիններ ֆինանսավորումը «Մատչելի առողջապահության մասին» օրենքի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման հետաձգման հետ:

Միացյալ Նահանգների Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հերի Ռիդն իր հերթին նշել է, թե դեմոկրատները պատրաստ են քննարկել հանրապետականների հետ ցանկացած հարց՝ այնքանով, որքանով բյուջեի ծախսային մասը հաստատվի և վերսկսվի պետական մարմինների գործունեությունը:

ԱՄՆ-ի Սպիտակ տունը «օգտակար» է անվանել չորեքշաբթի ուշ երեկոյան անցկացված հանդիպումը՝ նշելով, որ նախագահը գոհունակություն է արտահայտել դրա կապակցությամբ:

Նախագահ Օբաման, այնուամենայնիվ, բանակցություններից առաջ ամերիկյան «Սի-Էն-Բի-Սի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ «կաշվից դուրս է գալիս»՝ հանրապետականների հետ բյուջեի ծախսային մասի խնդիրը լուծելու և կառավարական մարմինների աշխատանքը վերսկսելու հարցերի շուրջ աշխատելու ընթացքում:
XS
SM
MD
LG