Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետական մարմինները գործունեության դադարեցման եզրին են


Storm clouds hang over Capitol Hill in Washington, Friday, Sept. 27, 2013, as the Republican-controlled House and the Democrat-controlled Senate stand at an impasse with Congress continuing to struggle over how to fund the government and prevent a possibl

ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների միջև մինչև երկուշաբթի կեսգիշեր որևէ համաձայնության չգալու դեպքում կմեկնարկի ԱՄՆ-ի պետական մարմինների հիմնական մասի աշխատանքի դադարեցման ծրագիրը

ԱՄՆ-ի Սենատը կժողովվի երկուշաբթի օրը՝ փորձելով ընդամենը մի քանի ժամվա մեջ հասնել փոխզիջման ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից հավանության արժանացրած բյուջեի ծախսային մասի շուրջ, ինչը անհրաժեշտ է՝ Միացյալ Նահանգների պետական մարմինների գործունեությունը շարունակելու համար:

Հանրապետական օրենսդիրները պնդում են, որ անհրաժեշտ է հետաձգել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից հեղինակած առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացման մասին օրենքի ֆինանսավորումը:

ԱՄՆ-ի Սենատի մեծամասնության առաջնորդ, սենատոր Հերի Ռիդն իր հերթին խոստացել է, որ հանրապետականների կողմից վերահսկվող ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից շաբաթ օրվա առավոտյան ընդունած ծախսային մասի վերաբերյալ օրինագիծը, որտեղ նախատեսվում է հետաձգել «Մատչելի առողջապահության մասին»՝ «Օբամաքեյր» անվանումը ստացած առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացման մասին օրենքի որոշ մասերի ֆինանսավորումը մեկ տարով, չի հաստատվի:

Հանրապետականների համաձայն, «Օբամաքեյր»-ը շփոթեցնող է և պատրաստ չէ ներդրման համար: Նրանց համաձայն, «Մատչելի առողջապահության մասին» օրենքը, բացի այդ, վնաս է հասցնում ԱՄՆ-ի տնտեսությանը՝ լրացուցիչ հարկեր ներմուծելով և ստիպելով փոքր ձեռնարկություններին առողջապահական ապահովագրություն տրամադրել իրենց աշխատողներին:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ելույթներում շեշտել է, որ թույլ չի տա մասնատել առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացման մասին օրենքը:

ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների միջև մինչև երկուշաբթի կեսգիշեր որևէ համաձայնության չգալու դեպքում կմեկնարկի ԱՄՆ-ի պետական մարմինների հիմնական մասի աշխատանքի դադարեցման ծրագիրը: Միացյալ Նահանգների ազգային զբոսայգիներն ու թանգարանները կփակվեն այցելուների համար, կհետաձվեն նաև վիզաների տրամադրման և հարկային ծառայությունները:

Պետական մարմինների գործունեության դադարեցման հետևանքով աշխատավարձից կզրկվի ԱՄՆ-ի ավելի քան 1 միլիոն պետծառայող:
XS
SM
MD
LG