Մատչելի հղումներ

Հիլարի Քլինթընը կոչ է անում Ռուսաստանին ազատել Վրաստանի տարածքները


Հիլարի Քլինթընը կոչ է անում Ռուսաստանին ազատել Վրաստանի տարածքները
Հիլարի Քլինթընը կոչ է անում Ռուսաստանին ազատել Վրաստանի տարածքները

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը կրկին անգամ կոչ արեց Ռուսաստանին դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքից:

Արտգործնախարար Քլինթընը և Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին այս մասին հայտարարությամբ Վաշինգտոնում հանդես եկան չորեքշաբթի օրը, պաշտպանության, անվտանգության, առևտրի և տնտեսական հարաբերությունների մասին անցկացվելիք մեկօրյա բանակցությունների նախօրեին:

Քլինթընի համաձայն, Վաշինգտոնը պատրաստ է շարունակել Մոսկվայի նկատմամբ ճնշումները, որպեսզի վերջինս կատարի 2008 թվականին Վրաստանի հետ կնքած զինադադարի մասին պայմանագիրը: Պայմանագրով նախատեսվում է, որ ռուսական զորքերը պետք է ազատեն Վրաստանի տարածքը:

Հարավային Օսիայում ռուս հազարավոր զինծառայողների ներկայությունը Քլինթընը «զավթում» է անվանել:

ԱՄՆ-ի արտգործնախարարը նաեւ կոչ արեց Վրաստանին առավել մեծ ջանքեր գործադրել` տնտեսական և ժողովրդավարական հաստատությունները զարգացնելու համար:

Վրաստանի վարչապետն ընդունեց, որ այդ ոլորտներում իր երկրում պետք է ավելի լայնածավալ բարեփոխումներ իրականացվեն:

XS
SM
MD
LG