Մատչելի հղումներ

Ռուսաստանն ու Վրաստանը կհանդիպեն դատարանում


Հաագայից գործող Արդարադատության միջազգային դատարանը սկսել է Վրաստանի կողմից Ռուսաստանի դեմ հարուցված գործով լսումները, որով Ռուսաստանը մեղադրվում է Աբխազիայում և Հարավային Օսիայում մարդու իրավունքները կանոնավոր կերպով ոտնահարելու մեջ։

Վրաստանը հայտարարել է, որ այդ երկու տարածաշրջաններում երկու տասնամյակ շարունակվող խտրականության արշավի ընթացքում Ռուսաստանը էթնիկ հազարավոր վրացիների է սպանել։

Վրացական կողմի համաձայն, Մոսկվան այսպիսով ոտնահարել է 1965 թվականին ընդունված Ռասայական խտրականության բոլոր ձևերը վերացնելու մասին կոնվենցիան։

Երկուշաբթի օրը Ռուսաստանը հայտարարել է, որ Վրաստանը մտացածին մեղադրանքներ է ներկայացրել, և շեշտել, որ այս խնդիրը գտնվում է ՄԱԿ–ի դատարանի ընդդատության սահմաններից դուրս։

Ռուսաստանը բերել է փաստարկներ, որոնց համաձայն, Վրաստանն այդ մեղադրանքները դատարան է ներկայացրել երկու երկրների միջև 2008 թվականին տեղի ունեցած հնգօրյա պատերազմից հետո միայն։ Մոսկվայի համաձայն, պատերազմից առաջ Վրաստանը խտրականության մասին բողոքներ երբևէ չի ներկայացրել։

XS
SM
MD
LG