Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի առաջին տիկինը կայցելի Չինաստան


Չինաստան կայանալիք այցելության ընթացքում Միշել Օբաման հիմնական շեշտը կդնի երկու պետությունների երիտասարդների համար կրթության անհրաժեշտության և կարևորության վրա

ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման հանդիպում կանցկացնի Չինաստանում ավագ դպրոցի աշակերտների և համալսարանների ուսանողների հետ այս ամիս ավելի ուշ ասիական այս պետություն կատարվելիք այցելության ընթացքում:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի տիկինը մարտի 19-ին կժամանի Պեկին և մի քանի օր կանցկացնի Չինաստանի մայրաքաղաքում:

Չինաստան կայանալիք այցի ընթացքում ԱՄՆ-ի առաջին տիկինը կայցելի նաև Չինաստանի կենտրոնական մասում գտնվող Սիան, ինչպես նաև երկրի հարավ-արևմուտքում գտնվող Չենդու քաղաքները:

ԱՄՆ-ի առաջին տիկինը Չինաստան կայանալիք այցի ընթացքում հանդիպում կունենա նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինի տիկին Փենգ Լիյանի հետ: ԱՄՆ-ի առաջին տիկինն ու Չինաստանի նախագահի տիկինը պետք է հանդիպեին անցյալ տարվա հունիսին Կալիֆորնիա նահանգում՝ ԱՄՆ-ի ու Չինաստանի նախագահների միջև կայացած հանդիպման ընթացքում, սակայն Միշել Օբաման այդ ժամանակ մնացել էր Վաշինգտոնում:

ԱՄՆ-ի Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, Չինաստան կայանալիք այցելության ընթացքում Միշել Օբաման հիմնական շեշտը կդնի երկու պետությունների երիտասարդների համար կրթության անհրաժեշտության և կարևորության վրա:

Չինաստան կայանալիք այցի ընթացքում Միշել Օբամային կուղեկցեն իր դուստրերը ՝ Մալիան ու Սաշան, ինչպես նաև իր մայրը՝ Մերիեն Ռոբինսոնը:
XS
SM
MD
LG