Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում կասեցվել է սինթետիկ թմրանյութերի վաճառքով զբաղվող հանցախմբի գործունեությունը


ԱՄՆ-ի թմրանյութերի դեմ պայքարի ազգային վարչության ղեկավար Միշել Լեոնհարտ
ԱՄՆ-ի թմրանյութերի դեմ պայքարի ազգային վարչության ղեկավար Միշել Լեոնհարտ

«Սիներջի» ծրագրի մեկնարկից հետո ծրագրի շրջանակներում ձերբակալվել է ավելի քան 75 մարդ, բռնագանձվել է կանխիկ ավելի քան 15 միլիոն դոլար

«Սիներջի» անվանումը կրող ծրագրի մեկնարկից հետո ծրագրի շրջանակներում ձերբակալվել է ավելի քան 75 մարդ, բռնագանձվել է կանխիկ ավելի քան 15 միլիոն դոլար

ԱՄՆ-ի թմրանյութերի դեմ պայքարի ազգային վարչությունը հայտնել է ԱՄՆ-ի 35 նահանգներում և աշխարհի հինգ երկրում գործող սինթետիկ թմրանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող մի հանցախմբի գործունեության դադարեցման մասին:

Թմրանյութերի դեմ պայքարի ազգային վարչությունը հայտնել է, որ անցյալ տարվա դեկտեմբեր ամսին «Սիներջի» անվանումը կրող ծրագրի մեկնարկից հետո ծրագրի շրջանակներում ձերբակալվել է ավելի քան 75 մարդ, բռնագանձվել է կանխիկ ավելի քան 15 միլիոն դոլար, ինչպես նաև այլ ունեցվածք: Ձերբակալության կարգադրություններ են արձակվել ևս 150 կասկածյալի նկատմամբ:

Վարչության ղեկավար Միշել Լեոնհարտի համաձայն, սինթետիկ թմրանյութերը շատ վտանգավորեն և դառնում են մարդկանց կյանքի կործանման պատճառը:

Սինթետիկ թմրանյութերը կազմված են քիմիական նյութերից և այլ բաղադրամասերից, որոնք նպատակ են հետապնդում հասնելու նույն ներգործության, որին հնարավոր է հասնել բնական հումքից պատրաստվող թմրանյութերի, օրինակ՝ մարիխուանայի և կոկաինի, միջոցով: Դրանք հաճախակի վաճառվում են բուսական հավելանյութերի, լոգանքի աղերի, ոսկերչական իրերի մաքրման հեղուկի կամ բույսերի պարարտանյութի անվան տակ:

Նման թմրանյութեր օգտագործողները հաճախակի հայտնվում են հիվանդանոցում՝ տառապելով ներքին օրգանների լուրջ վնասվածքներից և հալյուցինացիաներից: Այս նյութերի օգտագործումը կարող է նաև դառնալ մահվան պատճառը:
XS
SM
MD
LG