Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը հուլիսի 2-ին հայաստանյան հյուրերի հետ միասին նշեց Միացյալ Նահանգների պետականության և Անկախության հռչակագրի ընդունման 236-րդ տարեդարձը:
ԱՄՆ-ի դեսպանության կողմից տարածված մամուլի հաղորդագրության համաձայն, դեսպան Ջոն Հեֆերնն ու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ջերմորեն ողջունեցին հայ-ամերիկյան սերտ գործընկերությունը:
Հանդիսավոր միջոցառումը մեկնարկեց «Սպեղանի» երգչախմբի կողմից երկու երկրների օրհներգների կատարմամբ, իսկ միջոցառման ողջ ընթացքում հնչում էր ամերիկյան ջազ և բլյուզ` ամերիկյան զինվորական «Քուլ ջազ ֆյուժեն» նվագախմբի կատարմամբ:
Դեսպան Հեֆերնն իր խոսքում նշեց, որ այս տարի լրացել է Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանը, ապա հավելեց. «Գործընկերության խորացում, ընդհանուր արժեքների խթանում. սա է մեր առաքելությունը, սրան են ուղղված մեր բոլոր ջանքերը Հայաստանում»:
Անկախության տոնը նվիրված է 1776 թվականի հուլիսի 4-ին Միացյալ Նահանգների պետականության հռչակմանն ու ԱՄՆ-ի Անկախության հռչակագրի ընդունմանը: