Մատչելի հղումներ

Դեմոկրատները հաջողության են հասել Վաշինգտոն նահանգում


Դեմոկրատները հաջողության են հասել Վաշինգտոն նահանգում
Դեմոկրատները հաջողության են հասել Վաշինգտոն նահանգում

Սենատում այժմ իր պաշտոնը զբաղեցնող` Վաշինգտոն նահանգի դեմոկրատական կուսակցության թեկնածուին հաջողվեց հաղթել նախընտրական դժվարին պայքարում:

Սենատոր Փեթի Մյուրեյը վերընտրվել է չորրորդ անգամ` առաջ անցնելով հանրապետական Դինո Ռոսիից գրեթե հավասար ընտրարշավում:

Ռոսին իր պարտությունը ճանաչել է հինգշաբթի օրվա վերջում, երբ քվեաթերթիկների հաշվարկի արդյունքների համաձայն Մյուրեյն առջևում էր` վաստակելով ձայների 51 տոկոսը:

ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրություններում դեմոկրատները Սենատում կորցրել են վեց տեղ, սակայն դեռևս վերահսկում են այդ պալատը` զբաղեցնելով 100 տեղերից 53-ը:

XS
SM
MD
LG