Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում աճել են մանրածախ առևտրի ծավալները


ԱՄՆ-ում աճել են մանրածախ առևտրի ծավալները
ԱՄՆ-ում աճել են մանրածախ առևտրի ծավալները

ԱՄՆ-ի առևտրի նախարարության կողմից ուրբաթ օրը հրապարակված զեկույցի համաձայն, փետրվար ամսվա ընթացքում Միացյալ Նահանգներում մեկ տոկոսով աճել են սպառողների կողմից կատարված գնումների ծավալները:

Այն գերազանցում է նախորդ ամսվա տվյալները և չորս ամսվա ընթացքում գրանցված լավագույն արդյունքն է:

Փորձագետների կարծիքով, աշխատանքի շուկայի աստիճանաբար վերականգնման արդյունքում սպառողները գնումները կատարելու համար ավելի մեծ գումար են կուտակել:

Մանրածախ առևտրի ծավալների աճը չափազանց կարևոր է ԱՄՆ-ի տնտեսության համար, որի մոտ 70 տոկոսը կազմում են սպառողների կողմից կատարվող գնումները:

Կառավարության կողմից հրապարակված մեկ այլ զեկույցի համաձայն, առևտրային կազմակերպությունները, հետևելով աճող պահանջարկին, ավելացնում են իրենց պաշարները:

Միչիգանի համալսարանի կողմից հաշվարկվող Սպառողների սպասումների ցուցիչը սակայն ցույց է տալիս, որ փետրվար ամսվա տվյալների համեմատությամբ, մարտ ամսվա սկզբին այս ցուցիչը նվազել է:

XS
SM
MD
LG