Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի դեղագործական ցանցերից մեկը տուգանվել է 75 միլիոն դոլար


ԱՄՆ-ի դեղագործական ցանցերից մեկը տուգանվել է 75 միլիոն դոլար
ԱՄՆ-ի դեղագործական ցանցերից մեկը տուգանվել է 75 միլիոն դոլար

Միացյալ Նահանգներում մանրածախ դեղագործական ցանցերից մեկը համաձայնվել է կառավարությանը վճարել 75 միլիոն դոլար կազմող տուգանք: Տուգանքը նշանակվել է անօրինական թմրամիջոցներ պատրաստելու համար օգտագործվող դեղամիջոցի մեծաքանակ վաճառքները թույլատրելու համար:

Դատախազները հայտնել են, որ «CVS Caremark» ընկերությունը Կալիֆորնիա նահանգի հարավային մասում գործող իր խանութներում չի նախատեսել անվտանգության այնպիսի միջոցներ, որոնք կանխեին «մետամֆետամին» թմրանյութի պատրաստության հիմնական բաղադրիչը` պսեվդոէֆեդրին (pseudoephedrine) նյութը պարունակող դեղամիջոցների մեծածավալ վաճառքը: Ոչ պատշաճ վերահսկողության պատճառով այս շրջաններում 2007-ից 2008 թվականներն ընկած ժամանակահատվածում աճել էին «մետամֆետամին» թմրանյութի արտադրության ծավալները:

Նույն ժամանակահատվածում անվտանգության անհրաժեշտ միջոցները բացակայել են նաև երկրի 20 այլ նահանգներում գտնվող «CVS» ընկերության այլ դեղատներում:

Վերոհիշյալ ընկերության կողմից վճարված տուգանքը որոշ դեղամիջոցների վաճառքը և օգտագործումը կարգավորելու համար օրենքի շրջանակներում ԱՄՆ-ում քաղաքացիական գործով վճարված ամենախոշոր տուգանքն է:

XS
SM
MD
LG