Մատչելի հղումներ

Քլինթընը կոչ է արել ազատ արձակել Կուբայում ձերբակալված ԱՄՆ-ի քաղաքացուն


Ալեն Գրոսը՝ տիկնոջ հետ
Ալեն Գրոսը՝ տիկնոջ հետ

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը Կուբային կոչ արեց ազատ արձակել ԱՄՆ-ի քաղաքացի Ալեն Գրոսին, որն ուրբաթ օրը դատարանի առջև է կանգնել` Կուբայի այլախոհներին «հեռահաղորդակցման սարքավորումներ մատակարարելու եղանակով այս երկրի ամբողջականությունը և անկախությունը խախտելու» մեղադրանքով։

Քլինթընն ասաց, որ Կուբայի կառավարությունը պետք է «առանց նախապայմանների» ազատ արձակի Գրոսին։

Սպասվում է, որ 2009 թվականի դեկտեմբերին ձերբակալված Գրոսի դատավարությունը, որն անց է կացվում փակ դռների հետեւում, կտևի մեկ կամ երկու օր։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նա կարող է դատապարտվել 20 տարվա բանտարկության։

Գրոսն աշխատել է ԱՄՆ-ի զարգացման գործակալության կապալառու «Development Alternatives International» մասնավոր ընկերությունում։

Ընկերության համաձայն, Գրոսն աշխատել է Կուբայի փոքրաթիվ հրեական համայնքը համացանցային կապով ապահովելու նախագծի վրա և որևէ առնչություն չի ունեցել այլախոհների հետ։ Իր աշխատակցի ձերբակալությունից հետո ընկերությունը դադարեցրել է գործունեությունն այս երկրում։

Միացյալ Նահանգները բազմիցս է կոչ է ազատ արձակել Ալեն Գրոսին՝ պնդելով, որ նա անօրինական որևէ գործունեություն չի իրականացրել։

XS
SM
MD
LG