Մատչելի հղումներ

Կուբայում ԱՄՆ-ի քաղաքացին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման


Կուբայում ԱՄՆ-ի քաղաքացին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման
Կուբայում ԱՄՆ-ի քաղաքացին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Կուբայի դատարանն այս պետության դեմ հանցագործություն գործելու մեջ մեղավոր է ճանաչել ԱՄՆ-ի քաղաքացի Ալեն Գրոսին՝ դատապարտելով նրան 15 տարվա ազատազրկման։

ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, շաբաթ օրը կայացված դատավճիռը «ևս մեկ անարդարություն է ավելացրել Գրոսի տանջանքներին»։

Կուբայի դատարանի համաձայն, դատախազները հաստատել են, որ Գրոսն աշխատել է այս երկրի հեղափոխական համակարգը «քայքայելու» նպատակ հետապնդող ծրագիր իրականացնելու ուղղությամբ, որը ֆինանսավորվել է ԱՄՆ-ի կառավարության կողմից։

Դատարանը Գրոսի մեղադրականը լսել էր մեկ շաբաթ առաջ, որի ժամանակ դատախազը պահանջել էր դատապարտել նրան 20 տարվա ազատազրկման։

Գրոսի դատավճիռը կարող է է'լ ավելի վատթարացնել ԱՄՆ-ի և Կուբայի միջև արդեն իսկ լարված հարաբերությունները։ ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Փիթեր Քրաուլին, հանդես գալով հայտարարությամբ, «միջազգային զարգացման ոլորտում նվիրյալ աշխատանք կատարած և բանտարկության անարդարորեն դատապարտված անձ» է անվանել է Գրոսին։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակն իր հերթին ասել է, թե 61-ամյա, վատառողջ Գրոսն «արդեն չափազանց երկար ժամանակ է անցկացրել ազատազրկման մեջ» և կոչ արել «անհապաղ ազատ արձակել» նրան:

XS
SM
MD
LG