Մատչելի հղումներ

Վրաստանի նախագահն այցելել է ԱՄՆ-ի Սպիտակ տունը


Վրաստանի նախագահն այցելել է ԱՄՆ-ի Սպիտակ տունը

Օբամայի և Սահակաշվիլիի միջև կայացած բանակցությունների հիմնական թեման եղել է տնտեսական համագործակցությունը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը Սպիտակ տանն ընդունել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունների հետագա ամրապնդմանը վերաբերող հարցեր:

ԱՄՆ-ի և Վրաստանի նախագահների միջև անցկացված բանակցությունների հիմնական թեմաներից եղել են տնտեսական հարաբերությունը երկու պետությունների միջև: Կողմերը համաձայնության են եկել երկու պետությունների միջև տնտեսական հարաբերությունների հետագա ամրապնդման վերաբերյալ քննարկումներ մեկնարկելու մասին, որոնց արդյունքում ԱՄՆ-ի և Վրաստանի միջև հետագայում կարող է կնքել ազատ առևտրի մասին համաձայնագիր:

Նախագահ Սահակաշվիլին ընդգծել է, որ Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև ազատ առևտրի մասին պայմանագիրը մեծ նշանակություն կունենա Վրաստանի համար: Սահակաշվիլի նշել է նաև, թե «ոչինչ չի կարող հետ դարձնել ժողովրդավարական հասարակության կառուցման ճանապարհին Վրաստանի կողմից ձեռք բերված առաջընթացը, և ոչինչ չի կարողանալու վերադարձնել երկիրը ավտորիտարիզմի և կաշառակերության ժամանակաշրջան:

Նախագահներ Օբաման և Սահակաշվիլին քննարկել են նաև միջազգային անվտանգության և ռազմական ոլորտներում համագործակցության հարցերը:

ԱՄՆ-ի նախագահն ասել է, որ Վրաստանի ժողովուրդը պետք է մեծ հպարտություն զգա իր ինքնիշխան և ժողովրդավարական երկրի համար, որը, իր խոսքերով, «կարող է օրինակ ծառայել ամբողջ աշխարհի համար»: Նախագահ Օբաման նշել է նաև, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Վրաստանի ներդրումը Աֆղանստանում վարվող պատերազմում, և Վաշինգտոնը սատարում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ձգտումը:

XS
SM
MD
LG