Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի կոնգրեսականների հետ


Դեսպան Մարգարյանն ու Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, Ներկայացուցիչների պալատում համագործակցության և այլ հարցերի շուրջ

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի հետ:

Դեսպան Մարգարյանն ու Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը փետրվարի 28-ին անցկացված հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, Ներկայացուցիչների պալատում համագործակցության և այլ հարցերի շուրջ:

Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, բարձր է գնահատել կոնգրեսական Ռոյսի հետևողական կեցվածքը Հայաստանին և հայ ժողովրդին հուզող հարցերում:

«Կոնգրեսական Ռոյսը հավաստիացրեց, որ այսուհետ ևս շարունակելու է իր սկզբունքային դիրքորոշումը», - ասված է հաղորդագրության մեջ:

Նույն օրը դեսպան Մարգարյանը հանդիպում է ունեցել նաև ԱՄՆ-ի սենատոր Մարկ Քրքի հետ:
«Զրուցակիցները քննարկեցին հայ-ամերիկյան հարաբերությունների և Սենատում համագործակցության հետագա հնարավորությունների հետ կապված հարցերի լայն շրջանակ», - ասված է ԱՄՆ-ի օրենսդիրների հետ Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանի մասին հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG