Չինաստանի և ԱՄՆ–ի պաշտոնյաները շնորհավորեցին միմյանց երկու երկրների միջև այս տարվա սկզբից լարված հարաբերությունների ջերմացման կապակցությամբ։
Չինաստանի Կոմունիստական կուսակցության բարձրաստիճան պաշտոնյա Լի Յուանչաոն երկուշաբթի օրն ասել է, որ երկու տերությունների միջև հարաբերությունները «մի փոքր խաթարվել» էին, սակայն այժմ հարաբերությունները «վերադարձան առողջ ուղու վրա»։
Այս մեկնաբանությունները կատարվել են ԱՄՆ–ի երկու պաշտոնյաների՝ Ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ Թոմաս Դոնիլոնի և Ազգային տնտեսական խորհրդի նախագահ Լերի Սամերսի կողմից Պեկին կատարված չորսօրյա այցելության ժամանակ։
Լերի Սամերսը հաղորդել է Չինաստանի պաշտոնյաներին, որ նախագահ Բարաք Օբաման շեշտել է Չինաստանի հետ «շատ ամուր կապերի» և նախագահ Հու Ջինթաոյի կողմից ԱՄՆ կատարվելիք այցի կարևորությունը։
Նրա խոսքերով, «երկու երկրների համար օգտակար էր անկեղծ զրուցելը», ինչը գլոբալ այս երկու տերություններին հնարավորություն ընձեռեց «հասկանալու միմյանց մտածելակերպը»։