Մատչելի հղումներ

Գեյթսը մտահոգված է Չինաստանի ռազմական հնարավորություններով


Գեյթսը մտահոգված է Չինաստանի ռազմական հնարավորություններով

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը կիրակի օրը եռօրյա այցով ժամանել է Չինաստան։ Այցի նպատակն է՝ բարելավել ռազմական կապերը Չինաստանի և ԱՄՆ-ի միջև։

Այցի ընթացքում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հանդիպելու է Չինաստանի նախագահ Հու Ջինթաոյի և պաշտոնատար այլ անձանց հետ։

Մամուլի ներկայացուցիչների հետ ինքնաթիռում անցկացրած հանդիպման ընթացքում Գեյթսն իր մտահոգությունն է հայտնել Չինաստանում վերջերս մշակված, բարձր տեխնոլոգիաներ կիրառող զենքերի առնչությամբ։ Նա ասել է, որ, հակառակ նախկին կարծիքին, Չինաստանն ավելի մեծ առաջընթաց է գրանցել ռադիոտեղորոշիչների համար «անտեսանելի» կործանիչներ արտադրելու բնագավառում։ Նա «մտահոգիչ» է անվանել նաեւ Չինաստանի հակածովային հրթիռների հարցը։

«Չինաստանն ակնհայտորեն ունի ԱՄՆ-ի ռազմական որոշ հնարավորություններ վտանգելու ներուժ: Այդ պատճառով հարկավոր է համապատասխան արձագանք տալ դրանց», - ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը։

XS
SM
MD
LG