Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում ցածր տոկոսադրույքները կպահպանվեն մինչև 2014 թվականի ավարտը


ԱՄՆ-ում ցածր տոկոսադրույքները կպահպանվեն մինչև 2014 թվականի ավարտը
ԱՄՆ-ում ցածր տոկոսադրույքները կպահպանվեն մինչև 2014 թվականի ավարտը

ԱՄՆ-ի Կենտրոնական բանկը հայտնել է, որ պահպանելու է գրեթե զրոյին հասնող ելակետային տոկոսադրույքն առնվազն մինչև 2014 թվականի ավարտը:

Այս քայլով Կենտրոնական բանկը փորձում է նոր թափ հաղորդել աշխարհի ամենամեծ տնտեսություն ունեցող երկրի տնտեսական թույլ աճին:

ԱՄՆ-ի Կենտրոնական բանկը նախկինում հայտնել էր, թե ելակետային ցածր տոկոսադրույքը կպահպանվի մինչև 2013 թվականի կեսը: Սակայն չորեքշաբթի օրը պաշտոնատար անձինք երկարաձգել են ցածր տոկոսադրույքի գործողության ժամկետը՝ ասելով, որ հետագա մի քանի եռամսյակի ընթացքում տնտեսական աճը լինելու է «համեստ», և երկրում 8,5 տոկոս կազմող գործազրկության մակարդակը նվազեցնելը կհաջողվի «միայն աստիճանաբար»:

Միացյալ Նահանգների տնտեսությունը 2007-ից մինչև 2009-ը թվականները տևած անկումից հետո, որը համարվում է ամենածանրը 70 տարվա ընթացքում, դանդաղ է վերականգնում իր նախկին հզորությունը:

Սակայն նույնիսկ հաշվի առնելով վերջերս արձանագրված տնտեսական դրական միտումները՝ Միացյալ Նահանգների Կենտրոնական բանկի նախագահ Բեն Բերնանկեն ասել է, որ պաշտոնատար անձինք «դեռևս պատրաստ չեն հայտարարելու, որ տնտեսությունը մուտք է գործել նոր, առավել հզոր փուլ»:

Բերնանկեի համաձայն, Կենտրոնական բանկը նվազեցրել է անցյալ տարվա նոյեմբեր ամսին 2012 թվականին 2,5-ից 2,9 տոկոս տնտեսական աճի մասին իր կողմից արված կանխատեսումները՝ նվազեցնելով դրանք մինչև 2,2-ից մինչև 2,7 տոկոսի սահմանները:

XS
SM
MD
LG