Միացյալ Նահանգների ու Կանադայի հոկեյի հավաքականների միջև առկա մրցակցությունը գագաթնակետի կհասնի ուրբաթ օրն այն ժամանակ, երբ տղամարդկանց հոկեյի կիսաեզրափակիչում կհանդիպեն այս երկրների տղամարդկանց հոկեյի հավաքականները:
Կանադայի տղամարդկանց հոկեյի հավաքականը ձմեռային վերջին օլիմպիական երեք խաղերից երկուսում նվաճել էր ոսկե մեդալ, այդ թվում՝ Վանկուվերում 2010 թվականին անցկացված ձմեռային օլիմպիադայի ժամանակ Միացյալ Նահանգների հոկեյի հավաքականի նկատմամբ հաղթանակ տանելու արդյունքում:
ԱՄՆ-ի և Կանադայի կանանց հոկեյի հավաքականները եզրափակիչ հանդիպում էին անցկացրել հինգշաբթի օրը, որի արդյունքներով Կանադայի հավաքականը հաղթանակ է տարել լրացուցիչ ժամանակի ընթացքում՝ 3-2 հաշվով:
Սոչիի օլիմպիական խաղերի տղամարդկանց հոկեյի կիսաեզրափակիչ ևս մեկ խաղ կանցկացվի Շվեդիայի և Ֆինլանդիայի հավաքականների միջև: Այս հավաքականները հանդիպել էին Տուրինում 2006 թվականի ձմեռային օլիմպիադայի եզրափակիչում, որի ժամանակ Շվեդիայի հավաքականը հաղթանակ էր տարել՝ նվաճելով օլիմպիական ոսկե մեդալ:
Ձմեռային օլիմպիադայի նախօրեին անցկացված մրցումների արդյունքներով Միացյալ Նահանգները վաստակած մեդալների ընդհանուր թվով զբաղեցնում է առաջին տեղը: ԱՄՆ-ի հավաքականը Սոչիի օլիմպիադայի ընթացքում մինչ օրս ընդհանուր առմամբ նվաճել է 25 մեդալ, Ռուսաստանի ձմեռային օլիմպիական հավաքականը՝ 23 մեդալ, Նիդերլանդների հավաքականը՝ 22, Նորվեգիայի՝ 21, իսկ Կանադայի հավաքականը՝ 20 մեդալ:
Ոսկե մեդալներ վաստակած հավաքականներից առաջատարը Նորվեգիայի հավաքականն է, որը նվաճել է օլիմպիական 10 մեդալ: Ոսկե մեդալների թվով երկրորդ տեղը կիսում են ԱՄՆ-ի և Գերմանիայի մարզիկները, որոնց նվաճել են օլիմպիական արծաթե 8-ական մեդալ: